Տարեվերջյան ստուգումների, զգացածի ու ապրածի մասին պատմում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։
Տարեվերջյան ստուգումը ինձ միայն հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:
Անիտա Գրիգորյան, 5-րդ դասարան
Տարեվերջյան ստուգումներն անցան շատ հետաքրքիր և այնքա՜ն արագ, որ ոչինչ չհասկացա: Ինձ դուր եկավ ականջակալներով թելադրությունը, ես իմ կյանքում չէի տեսել այդպիսի բան: Իմ նախկին դպրոցում մեզ թելադրում էին, որը շատ ձանձրացնող էր, իսկ այստեղ ամեն ինչ շատ արագ ու հետաքրքիր էր ստացվում, ես քննասենյակում լարվածություն չէի զգում: Երանի ինձ հանդիպող բոլոր քննություներն այսպես հեշտ ու աննկատ ացնեն:
Ես մինչև երկրորդ դասասարանը սովորել եմ Աբովյանի հիմնական դպրոցում, որտեղ գրում էին տետր ու գրիչով, ուսուցչուհին դաս բացատրելիս գրատախտակին գրում էր կավիճով : Այստեղ քննությունը ականջակալներով էր, ինձ համար դա շատ տարօրինակ էր: Չնայած մի փոքր լարված էի, որովհետև այդքան էլ մեդիահմուտ չէի, բայց կարողացա այդ ամենը շատ արագ հաղթահարել: Բարեբախտանբար շատ լավ անցավ ամեն բան, ես լավ հանձնեցի և՛ մայրենին, և՛ մաթեմատիկան: Տարեվերջյան ստուգումը ինձ միայն հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:
Ես շատ հաջող եմ հանձնել իմ տարեվերջյան ստուգումները։ Գրեթե ողջ դասարանը լավ է ավարտել։ Ինձ շատ դուր եղավ մայրենիի ստուգումը, բայց ես կցանկանայի, որ հայոց լեզվի տարեվերջյան ստուգումների տեքստը լիներ մի քիչ կարճ, և դրա փոխարեն լինեին ավելի շատ հարցեր։ Կուզենայի նաև, որ մաթեմատիկայի ստուգումների խնդիրները ավելի դժվար լինեին, որովհետև ինձ համար դրանք հեշտ էին։
Անցյալ տարի մենք ունեցանք տարեվերջյան ստուգումներ մայրենիից և մաթեմատիկայից։ Ես շատ էի մտածում գնահատականերիս մասին, բայց իմ քույրիկ Մանանը ասաց, որ կարևորը գնահատականը չէ, այլ այն գիտելիքը, որն ուղեղումս է։ Ես կարծում էի, որ կստանամ տասը կամ ինը, և ես ստացա ինը։ ինձ դուր եկավ մայրենին, որովհետև մենք գրում էինք շատ հեշտ թելադրություն, մաթեմատիկան ինձ դուր չեկավ, որովհետև բոլորը խոսում էին, և ես չէի կարողանում կենտրոնանալ։
Հրայր Սեմիրճյան
Ես շատ էի վախենում, որ կարող է չկարողանամ հանձնել ստուգումները, բայց մեկ է վստահ էի իմ ուժերի վրա, մտածում էի նաև, որ հարկ եղած դեպքում ինձ կօգնեն նաև ընկերներս։
Ինձ շատ դուր եկավ թելադրության տեքստը , առաջադրանքները։
Պետք չէ երբեք տխրել․ ամեն բան անցողիկ է
Ես քննության ժամանակ շատ շփոթված էի ու անհանգիստ։ Ես իմ իրերը արագ-արագ պատրաստեցի մինչև քնության սկսվելը, որպեսզի վերջին պահին խուճապի մեջ չընկնեմ։։ Քննության ընթացքում ընդամենը երկու վրիպակ եմ ունեցել։ Կուզեի, որ ստուգումները անցկացվեին տանը, որ ոչ մեկ չխանգարի և հարմար լինի։
Էրիկ Աղախանյան
Իմ դպրոցական քննությունը անցավ շատ լավ ու հետաքրքիր: Իմ դուրը շատ եկավ ականջակալներով թելադրությունը. փաստորեն ես սխալվում էի, որ մտածում էի, թե քննությունը չեմ ստանա: Ինձ համար շատ անհասկանալի էր այն հոգեվիճակը, որն ունեի քննության ժամանակ: Ես շատ ուրախ եմ, որովետև ես հանձնեցի իմ քննությունը շատ լավ:
Ես մի քիչ հուսահատված էի տարեվերջյան ստուգումներից առաջ: Քննությունից առաջ գնացի դպրոց, այնտեղ մի քանի հոգի շատ ուրախ սպասում էին քննության սկսվելուն. շատ զարմացա: Չնայած շատ լարված էի, բայց ստուգումը անցավ շատ արագ ու հեշտ:
Դավիթ Բաբաջանյան
Ես իմ երկու ստուգումներն էլ լավ եմ հանձնել: Ես գիտեի, որ մայրենին լավ եմ գրելու, բայց մաթեմատիկայի համար մի փոքր անհանգստանում էի: Չնայած մաթեմատիկան էլ լավ հանձնեցի, հետաքրքիր առաջադրանքներ էին: Առաջարկներ չունեմ քննության հետ կապված: Ես շատ ուրախ եմ, որ իմ քննությունները լավ եմ հանձնել:
Վիկտորիա Ստեփանյան
Իմ կարծիքով, մինչև տարեվերջ ես պատրաստ էի ստուգումներին, բայց իմ մեջ մեծ վախ կար: Առաջին ստուգումը մայրենի լեզվից էր, ես ուշադիր և զգույշ էի գրում թելադրությունը: Սկզբում գրեցի դանդաղ տարբերակով, որ հասկանամ կետադրական նշանները, հետո արագ տարբերակով ստուգեցի իմ աշխատանքը: Ես ստացա ինը միավոր, և զարմացա, որ կարողացա հաղթահարել իմ մեջ եղած վախը: Երկրորդ ստուգումը մաթեմատիկա առարկայից էր, որից կրկին ստացա ինը։
Հայկ Առաքելյան
Տարեվերջյան ստուգումներից առաջ ես անհանգիստ էի՝ մտածում էի, որ շատ դժվար առաջադրանքներ կլինեն, բայց ամեն բան շատ մատչելի էր։Ստուգումը կազմակերպվեց մեր դպրոցում, չնայած ես մտածում էի, որ կանցկացվի Մայր դպրոցում։ Տարեվերջյան ստուգումներին ներկա էր մեր ողջ դասարանը։
Տարեվերջյան ստուգումները ինձ համար տոն թվացին, քանի որ ավարտելուց հետո մենք նաև լողացինք բակի լողավազանում։
Դավիթ Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий