понедельник, 19 ноября 2018 г.

«Ժպտա՛, որ մարդիկ էլ քեզ ժպտան»

20180907_112137.jpg

Ստեղագործում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։
Ողջո՜ւյն: Ես Անիտան եմ:
Եկեք պատկերացնենք, թե որքա՜ն երջանիկ կլիներ աշխարհը, եթե մարդիկ առավոտյան ժպիտով ողջունեին միմյանց ու անկեղծ ժպիտներով լցնեին շուրջբոլորը:
Կյանքը մեզ տալիս է հնարավորություն զգալու  արևի  ջերմությունը, թռչունների ծլվլոցը լուսաբացին ու գիշերվա աստղաշատ երկնքի խորհրդավոր գեղեցկությունը: Մենք պետք է ժպիտ ու սեր տանք մեզ մտերիմ ու հարազատ մարդկանց, սիրենք մեզ շրջապատող աշխարհը: Երբ առավոտյան արթնանում եմ, մայրիկս ժպիտով ու հաբույրով ինձ ուրախ օր է մաղթում, ինձ մոտ հաճելի զգացողություն է առաջանում: Դպրոցում ընկերներս և ուսուցիչներս  ջերմ ժպիտներ են նվիրում միմյանց ու օրս ուրախ ու դրական է սկսում:
Իսկ ուշ երեկոյան ես շատ եմ սիրում նայել դեպի վեր՝ աստղերին. կարող եմ անվերջ նայել: Ամեն աստղ մի մեծ գաղտնիքը է՝ փայլուն  աչուկներով ու լայն ժպիտով: Նաև գիտեմ, որ ես երկնքում ունեմ իմ աստղիկը, իմ պահապան հրեշտակը, ով ամեն իմ հաջողությունների համար նայում ու ժպտում է, ես էլ միշտ բարությամբ ու հոգատարությամբ եմ վերաբերվում հատկապես փոքրիկներին, որ իմ հրեշտակը հպարտանա ինձնով ու ժպտա ինձ:
Եվ ուրեմն, ժպտանք, որ աշխարհը ժպտա մեզ:
Երբ ես ուրախ եմ,  աշխարհը ինձ լավություն է անում, օգնում է և լավ ցանկություններս է կատարում, իսկ երբ ես տխուր եմ և ոչ մեկի հետ չեմ խոսում, աշխարհը ինձ վատություն է անում և չի օգնում, բայց դա էլ աննպատակ չի,  աշխարհը փորձում է ինձ հասկացնել, որ փետք է բոլորի հետ խոսել, ոչ ոքից չնեղանալ և ամբողջ կյանքում ուրախ լինել:
Ժպիտը մարդուն միշտ գեղեցկացնում է, մարդուն միշտ օգնում է: Միշտ մարդկանց հոգում լինում են տխրություններ և մարդիկ դրանք հաղթահարելու համար պետք է ժպտան: Մի անգամ,  մի աղջիկ ինձ վատություն արեց, և ես նույն ձևով պատասխանեցի նրան, բայց հետո նա զգաց իր սխալը, եկավ  և ինձնից  ներողություն խնդրեց և ժպտաց, ես էլ նրան ժպտացի:


Եթե ուզում ես, որ մարդիկ քեզ ժպտան և միշտ լավը քեզ ցանկանան, ուրեմն դու էլ նրանց պիտի ժպտաս: Կամ էլ, եթե տեսնում ես, որ  նրանք քեզ համար մի լավ բան են անում, դու  էլ լավ բան արա նրանց համար:
Միշտ բարի եղի՛ր, եթե նույնիսկ ինչ-որ մեկը վատն  է գործում, դու,  մեկ է,  բարի եղիր, որովհետև այդպես  կարող է փոխես սխալ ուղղու վրա գտնվողներին և նրանք դառնան լավը:
Ինձ թվում է, որ կյանքում բոլորն էլ ունենում են դժվար կամ հեշտ, ուրախ կամ  տխուր օրեր։ Երբեմն այնքան ուրախ ենք լինում, որը ցանկանում ենք այդ պահերը չավարտվեն։ Բայց նաև պատահում է այնպես ,որ մենք դժվար օր ենք ունենում, զայրանում ենք բոլորի վրա  կամ նեղանում նրանցից։ Ինձ մոտ երբեմն այդպիսի օրեր լինում են, բայց մայրիկս միշտ ինձ ասում է ,որ պետք է լավ տրամադրվել ամեն դժվարության հանդեպ։ Պետք է կարողանալ դիմանալ բոլոր փորձություններին և ամենակարևորը լինել միշտ ժպիտով։ Ժպիտը օգնում է մեզ ավելի հեշտ հաղթահարել ամեն խոչընդոտ։
Ես արդեն հասկացել եմ մայրիկիս խորհուրդները և աշխատում եմ հետևել դրանց։Գիտեմ, որ արդեն մեծ տղա եմ և ապագա զինվոր ու միշտ ժպտում եմ, որ աշխարհն էլ ինձ ժպտա։
Իմ կարծիքով ժպիտը շատ կարևոր բան է: Այն օգնում է մարդկանց  գեղեցիկ և ժպտերես լինել: Իմ կարծիքով ժպիտով մարդիկ շատ  ուրախ, բարի ու շատ աշխատասեր մարդիկ են: Ժպիտը մարդուն օգնում է հաղթել  ցանկացած դժվարություն: Ժպտացող մարդը միշտ հաղթող  է և միշտ գոհ է իր կյանքից:
Ժպիտը  բարության խորհրդանիշն է: Մարդիկ ժպտալով տարածում են բարություն, որը կփրկի աշխարհը: Ժպտա, եթե նույնիսկ ինչ- որ բան չի ստացվում, ժպտա ու կտեսնես, որ կստացվի: Ժպտա, եթե նույնիսկ տխուր ես, կտեսնես, որ հոգիդ կթեթևանա:
Այս տարի, երբ տատիկիս հետ հանգստանում էինք Ծաղկաձորում, տատիկս ինձ սովորեցրեց, որ շատ կարևոր է աղջիկներին, կանաց, տատիկներին հարգելը։ Այդ իսկ պատճառով նրանց առջև պետք է բացել դուռը, տեղ տալ, եթե տեղ չկա, հարգել, պատվել։ Ես լսեցի տատիկիս խորհուրդը և հիմա ամեն անգամ աղջկա դիմաց դուռը բացում եմ, տեղ եմ տալիս և նրանք հայտնում են շնհորակալություն, երբ նրանք հայտնում են շնորհակալություն, ես ինձ լավ և ուժեղ եմ զգում։
Գիտնականները գտել են, որ ժպիտը, ուրախությունը մարդու համար խիստ նահրաժեշտ են, քանի որ նրանք առողջության բաղկացուցից մասնիիկներ են։ Երբ օրդ ժպիտով ես սկսում և ժպտում ես մարդկանց ու բարի մտքեր ես ունենում, օրը քեզ վերադարձնում է նույնը՝ բարի, հաջողակ, ուրախ օր։
Ես հասկանում եմ, որ եթե մի մարդու օգնես, ապա այդ մարդն էլ քեզ պետք է օգնի։ Բայց իմ մոտ այդպես չի պատահել, որովհետև ում ես օգնել եմ, նա ինձ չի օգնել։ Ճիշտ է,  ես էլ շատ անգամ չեմ օգնել այն մարդկանց, ովքեր որ օգնել են ինձ։ Հիմա ես մտածում եմ այն մասին, որ մարդիկ պետք է օգնեն իրար, առանց սպասելու փոխադարձ օգնության։
Այս վերնագրից հասկացվում է, որ ինչ վերաբերմունք ցույց տաս մարդուն, ինքը նույն ձև կարող է քեզ պատասխանել։ Եթե կոպտես  մարդուն, նա կարող է քեզ կրկնակի կոպտել, եթե հարգես նրան, ինքը կարող է քեզ եռակի հարգել։
Ես միշտ փորձել եմ բոլորի հետ բարի և ուրախ լինել, որպեսզի ինձ էլ բոլորը այդպես  վերաբերվեն։ Եվ ինձ այդպես շատ դուր է գալիս, որ ես բոլորին լավ եմ վերաբերվում, նրանք էլ ինձ։
Ես հասկանում եմ, որ  պետք է միշտ բարի գործեր կատարել : Եթե դու բարի գործեր ես կատարում, դիմացինդ էլ փորձում է  իր ուժերի չափով քեզ օգտակար լինել : Այսինքն՝ ժպիտը ժպիտ է պարգևում:
Լինում է, չի լինում, մի տղա է լինում։ Նա շատ տհաճ մարդ է լինում։ Նա երբեք ոչ ոքի չէր օգնում, եթե փորձեիր նրա հետ շփվել, նա քեզ միանգամից գրողի ծոցը կուղարկեր։ Նրա բոլոր բարեկամները շատ հաճելի մարդիկ էին՝ հանդուրժող, օգնող։ Ոչ ոք չգիտեր, թե նա ում է նման։ Երբ նա դպրոց գնաց,նրա բոլոր դասարանցիները  փորձեցին ընկերանալ, բայց չկարողացան։ Նա դասերին միայնակ նստում էր ու ուրախանում։ Նա ամեն ինչ ուներ, բացի ընկերներից։ Նրա ծնողները  հանդուրժում էին նրան, անում նրա բոլոր քմահաճույքները, իսկ օտարները  կամաց-կամաց սկսեցին նրանից հեռանալ։ Ու նա իր տհաճ բնավորությամբ առանց ընկերներ  մնաց։
Եթե մարդուն վատություն անես, նա վաղ թե ուշ կհրաժարվի քեզ օգնելուց, իսկ  լավ, բարի գործը այն  ներդրումն է, որը կապահվվի նրան ամբողջ կյանքում ունենալ շրջապատի աջակցությունը։
Մի օր մի աղքատ վաճառական տուն էր վերադառնում առևտրից։ Ամեն օր նա շատ քիչ աշխատավարձ էր ստանում և վերջապես նրա մոտ հավաքվեց այնքան գումար, որ գոնե մի քիչ հաց առնի իր երեխաների, իր կնոջ և իր համար։ Բայց ճանապարհին նա տեսավ երկու երեխայի, որ հաց էին ման գալիս։ Վաճառականը մի – մի հացի կտոր տվեց նրանց, նրանք դա արագ կերան և ցտեսություն հայտնեցին և գնացին, իսկ վաճառականը նույնը արեց և նույնպես շարունակեց ճանապարը։ Նա շարունակում էր ճանապարհը և տեսավ մի շնիկի, որը ամեն մի անկյունում որոնում էր իր ոսկորը և սովից հազիվ էր քայլում։ Վաճառականը իր պարկից հանեց մի հացի կտոր և տվեց շանը, շունը նայեց, հոտոտեց և ամբողջը միանգամից կուլ տվեց։ Շունը մի անգամից կարգավորվեց և վազելով փախավ, իսկ վաճառականը շարունակում էր ճանապարհը։ Իսկ հետո տեսավ, որ մի մանրավաճառ ոչ մի բան չի վաճառել և սովից քիչ է մնում ընկնի։ Վաճառականը միանգամից երեք կտոր հաց է տալիս մանրավաճառին և գնում արդեն շտապելով և չնկատելով մանրավաճառի շնորհակալությունը։ Նա հասնում է տուն և երեխաները հարցնում են․
— Իսկ որտե՞ղ է մեր հացը
Վաճառականը նայեց տոպրակի մեջ և տեսավ, որ հաց չկա և տխրեց, բայց հանկարծ տեսավ, որ դռան մոտ կանգնած են երեխաները, շնիկը և մանրավաճառը։ Երեխաները բերեցին մի քանի կտոր խնձոր, շնիկը մի մեծ հավի մսի կտոր, իսկ մանրավաճառը մի հացի կտոր, որը չէր կերել։
Վաճառականը ուրախացավ և պատասխանեց․
— Սա է ձեր հացը։

Комментариев нет:

Отправить комментарий