понедельник, 19 ноября 2018 г.

Վ․ Սարոյանը հիշում է…


1777Սարոյանական օրերին հինգերորդցիները կարդացին Վ․ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշը և ներկայացնում են իրենց զգացողությունները։

 Սա Վիլյամ Սարոյանի պատանեկության տարիներին եղած ամենահումորային  պատմություններից մեկն էր, որը խոսում էր նրա ճարպկության մասին, թե ինչպես էր նա սխտոր ուտում և գնում դպրոց, իսկ ուսուցիչը նրան դասարանից վռնդում էր դուրս՝ հոտի պատճառով։
Չնայած Սարոյանը այն մտքին էր, որ ինքը ավելի լավ էր սովորում,  քան մյուսները։
Մարիամ Արշակյան
Վ․ Սարոյանի հիշողությունները կարդալուց ինձ  դուր  եկավ պատումի իր ոճը, ես ծիծաղեցի,  երբ կարդացի <<կպոռա>> բառը։ Ինձ  դուր եկավ Վ․ Սարոյանի հումորը, խելամտությունը և ճարպկությունը։ Ես նույնպես կուզեի նրա նման արագաշարժ լինել։


Երբ ես կարդացի Վիլյամ Սարոյանի  հիշումապատումը,  զգացի, որ Վ․ Սարոյանը  շատ զվարճալի փոքրիկ է եղել։ Նա սիրել  է կատակներ անել և շատ սրամիտ է եղել։ Այս պատմությունը շատ հետաքրքրություն և զվարճալի զգացողություններ արթնացրեց իմ մեջ։ Ինձ հատկապես շատ դուր եկավ այն, որ Վիլյամ Սարոյանը գրել էր Բիթլիսի բարբառով։ Այդպես, այս պատմությունը ավելի լավը դարձավ։
Ես մի քիչ տխրեցի, որովհետև Վիլյամին ամեն օր դպրոցից դուրս էին հրավիրում: Բայց մյուս կողմից էլ շատ հետաքրքիր էր, որ այդ մեծ, ծեր մարդն այդքան տարիներ հետո հիշել  է իր դպրոցական տարիները: Նաև ուրախացա, որ այս պատմությունը կատակ էր, իսկ Սարոյանն էլ դպրոցից շուտ է տուն եկել, որովհետև ընդունակ աշակերտ է եղել ու ավելի շուտ է դասերը սովորել, քան մյուսները:
Երբ ես  կարդացի այս պատմությունը,  ինձ տարօրինակ թվաց, որ մարդը սխտոր է ուտում դպրոց գնալուց առաջ , որպեսզի դպրոցից շուտ տուն վերադառնա։ Ես զարմացա, երբ կարդացի, որ Վիլյամ Սարոյանը բոլորից խելացին է։ Մարդը ո՞նց մկարող է խելացի լինել, եթե չի սովորում։

Комментариев нет:

Отправить комментарий