Ամառային հանգստի, ընթերցած գրքերի, զվարճալի ճամփորդությունների մասին են պատմում Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները:
Ամառային ընթերցանություն
Այս ամառային արձակուրդների ընաթացքում ես կարդացել եմ մի քանի գիրք:Ես առաջինը կարդացի «Երկարագուլպա Պիպին», որը գրել է շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենը :Գիտեմ ,որ նա այս գիրքը գրել է իր աղջկա համար :Երբ աղջիկը հիվանդ է լինում,խնդրում է ,որպեսզի նրա մայրիկը իր համար հեքիաթ պատմի Պիպիի մասին,որը թարգմանաբար նշանակում է չարաճճի երեխա:Այս գիրքը կարդալով ես հասկացա ,որ պետք է լինել խելացի,ակտիվ, բայց ոչ շա՜տ չարաճճի:Իմ ընթերցած երկրորդ գիրքը «Չհորինված պատմություններ հագուստի մասին » գիրքն է:Այդ գիրքը հագուստի և նրա տարատեսակների մասին է :Երրորդ գիրքը,որ կարդացել եմ «Օզի կախարդ» գիքն էր : Այդ գրքի հեղինակը Լայման Ֆրենք Բաումն է: Այդ գիրքը մի աղջկա և իր մորաքրոջ՝ Էմիի մասին է :Այդ գրքի մեջ ինձ ամենաշատը դուր եկավ ,որ այդ աղջիկը ընկնում է ճանապարհ և ծանոթանում տարբեր տեսակի մադկանց և երևույթների հետ:
Ես ամառային առաձակուրդի ընթացքում ընթերցել եմ մի գիրք: Այդ գիրքը թզուկների մասին էր: Նրանք ունեին մի գլխարկ, որը հենց դնում էիր՝ անհետանում էիր: Գլխարկն ուներ հրաշագործ ուժ։ Մի օր գլխարկներից մեկը ընկնում է ցեխի մեջ և բոլոր թզուկները անհետանում են: Թզուկները շատ են տխրում, որովհետև ընդամենը մնացել էր նրանցից հինգը, բոլորը անհետացել էին: Շուտով միայնությունից նրանք ծերանում են և վերանում:
Ես այս ամռան ընթացքում ընթերցել եմ Ռոալդ Դալի՝ << Չարլին և շոկոլադի գործարանը >> հեքիաթ – վիպակը, Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի՝ << Գանձերի կղզին >>, այժմ էլ կարդում եմ Լուիս Քերոլի՝ << Ալիսի արկածները հրաշքների աշխարհում >> հեքիաթը։
<< Չարլին և շոլոլադի գործարանը >> հեքիաթ – վիպակը մի տղայի մասին է, որի անունը Չարլի էր։ Նա մի անգամ ոսկե տոմս է շահում, որով կարողանում է մտնել Ուիլի Ուոնկայի շոկոլոդի գործարան։ Այդ գործարանը շատ մեծ էր, գեղեցիկ ու հետաքրքիր էր։ Չարլին ևս չորս երեխայի հետ մտավ այդ գործարան։ Ինձ այդ հեքիաթ – վիպակի մեջ դուր է գալիս այն, որ Չարլին մյուս երեխաների նման անշնորք չէր, դրա համար էլ պարոն Ուոնկան իր գործարանը նվիրեց նրան։ Այս հեքիաթ – վիպակից պետք է հասկանանք, որ մարդ իրեն որքան զուսպ ու խելոք պահի՝ մրցանակի կարժանանա։
Հաջորդ գիրքը <<Գանձերի կղզին>> էր ։ Պատմությունը մի հեռավոր կղզում թաքնված գանձերի մասին էր, որոնք ծովահենները ուզում էին գտնել։ Նրանց մեջ էր նաև փոքրիկ Ջիմ Հոքինսը, ով հետո պատմել է այս ամենը։ Գանձերը գտնելու ճանապարհին նրանք հանդիպեցին շատ արկածների և փորձությունների, ի վերջո նրանք գտան կղզին և վերցրեցին գանձերը։ Վերջում բարին հաղթեց չարին՝ ծովահենները փախան, իսկ նավաստիները գանձերով վերադարձան տուն։
Ես կարդացել եմ Նունե Սարգսյանի «Սադափը», «3 վիշապ», «Ճափորդները», « Ընկերները», «Կափիղկա» և Լայման Ֆրենք Բաունի «Օզի Կախարդը»։ Սադափի հեքիաթներից ինձ ամենաշատը դուր եկավ Չալպուտիկը, որովհետև նա ցույց էր տալիս ֆոկուս։ Օզի Կախարդից ինձ դուր եկավ առյուծը , որովհետև նա ոչ մեկին չէր վնասում։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ Նունե Սարգսյանի հեքիաթները, որովհետև դրանք շատ նկարազարդ են։
Ամառային զվարճալի հանգիստ․․․
Ես ամառը շատ լավ անցկացրի։ Դասարանով գնացինք Ստեփանավան։ Ստեփավանում երկու օր մնացինք։ Այնտեղ եկեղեցիներ մտանք, խաղացինք տարբեր խաղեր, Դենդրոպարկ այցելեցինք։
Մենք որոշեցինք գյուղ գնալ, որովհետև Վարդավառի օրն էր։ Վարդավառից մի քանի օր հետո հորեղբորս հետ գնացինք որսի։
Ես, տատիկս և քույրիկս այս ամառ գնացինք նաև հորաքրոջս ագարակ և տեսանք, թե ինչպե՞ս են մետաքս ստանում շերամներից, ինչպե՞ս են պահում շերամներին։ Ինձ շատ հետաքրքրեց շերամապահությունը։ Նաև պապիս հետ գնացել և տեսել եմ, թե ինչպե՞ս են պոլիէթիլենային տոպրակներ պատրաստում։
Ես շատ լավ ու հետաքրքիր անցկացրեցի իմ ամառը։
Ես իմ ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ «Մոխրոտիկը»։ Ես իմ ամառային արձակուրդները անցկացրել եմ Եգիպտոսում։ Երբ արձակուրդները ավարտվում էին, մենք գնացինք Տաթևի վանք, այնտեղ նստեցինք ճոպանուղի, որը Գինեսի գրքում համարվել է ամենա երկար ճոպանուղին։ Տաթևում տեսանք նաև ճոճվող կամուրջը։
Այս ամառ ընտանիքիս հետ ճամփորդել եմ Հայաստանի բոլոր մարզերով: Այցելել ենք շատ քաղաքներ, օրինակ՝ Ջերմուկ, որտեղ փորձեցի հանքային ջուրը: Այդ ջուրը ես չհավանեցի, բայց ծնողներս ինձ բացատրեցին, որ այդ ջուրը բուժում է տարբեր հիվանդություններ:
Եղել եմ Տաթևի վանքում, որտեղ տեսել եմ, թե ինչպես են 9-րդ դարում ձեթ արտադրել:
Նաև եղել եմ Արցախի Դադիվանք եկեղեցում, ծանոթացել եմ այդ վանքի պատմությանը:
Ես և ընտանիքս արձակուրդներն անցկացրեցինք Ռուսաստանում` Նովոռոսիյսկ քաղաքում: Նովոռոսիսկ գնացինք հայրիկիս ավտոմեքենայով: Մեքենայում մեկ գիշեր մնացինք: Երբ հասանք տան մոտ, դրսում արդեն մութ էր:Արագ տուն մտանք և պառկեցինք քնելու: Առավոտյան նախաճաշեցինք և գնացինք Սև ծով ` լողալու: Հաջորդ օրը գնացինք ջրաշխարհ: Այնտեղ ջրային սղարաններով սղացինք, խաղացինք, ուրախացանք, իսկ երբ երեկոն եկավ, ջրաշխարհը փակվեց, և մենք տուն վերադարձանք: Մյուս օրը մենք գնացինք մի հյուրատուն, որի անունը «НАШ ДВОР» էր: Այնտեղ խոհարարները ինձ խոհանոց կանչեցին, և ես տեսա, թե ինչպե՞ս են խինկալի պատրաստումում: Ես էլ փորձեցի, և ամեն ինչ ստացվեց: Երևան վերադառնալիս մտանք մի մեծ խանութ`նվերներ գնելու: Վրաստանում էլ տարօրինակ միրգ տեսանք. պարզվեց, որ դա նուռ է: Մայրիկս այդ մրգից գնեց, և բոլորս փորձեցինք: Եվ այդպես ամեն ինչը լավ անցավ, ուրախ տուն վերադարձանք:
Ես այս տարի արձակուրդների ընթացքում գնացի Աղվերան իմ երկու տատիկների և քույրիկիս հետ:Այնտեղ շատ հետաքրքիր անցավ ժամանակը: Մենք եկեղեցի գնացինք և հիացանք բնությամբ: Երբ հասանք , զբոսնեցինք այդ եկեղեցու տարածքով և իմացանք ,որ այդ եկեղեցին կառուցվել է 1907 թ. և երկրաշարժի պաճառով քանդվել: Աղվերանում օդը մաքուր էր ,իսկ բնությունը՝ աննկարագրելի գեղեցիկ:Այնտեղ շատ ծառեր կային,գեղեցիկ խաղահրապարակ և ամեն ինչ լավ ժամանցի համար:Մանկական սենյակը ինձ շատ դուր եկավ, էլ չեմ խոսում բատուտի, սղարանների ու բոուլինգի մասին:Ինձ և քույրիկիս շատ դուր եկավ այդ հանգիստը:
Ես իմ ամառային հանգիստը անցկացրել եմ Վրաստանում ՝ Սև ծովի ափին: Մենք ճամփորդում էինք գնացքով, որով շատ հարմար է: Այն հյուրատունը, որտեղ մենք ապրում էինք, ուներ շատ գեղեցիկ բակ, այնտեղ աճում էին էկզոտիկ ծառեր ու ծաղիկկներ: Ամեն օր՝ օրը երկու անգամ, գնում էինք ծով լողալու, խաղում էինք ավազով, եղբորս հետ խխունջներ էինք հավաքում, ծովից դուրս եկած փայտերով էլ խրճիթ էինք պատրաստում: Մենք շատ լավ հանգիստ ունեցանք:
Комментариев нет:
Отправить комментарий