понедельник, 19 ноября 2018 г.

«Ժպտա՛, որ մարդիկ էլ քեզ ժպտան»

20180907_112137.jpg

Ստեղագործում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։
Ողջո՜ւյն: Ես Անիտան եմ:
Եկեք պատկերացնենք, թե որքա՜ն երջանիկ կլիներ աշխարհը, եթե մարդիկ առավոտյան ժպիտով ողջունեին միմյանց ու անկեղծ ժպիտներով լցնեին շուրջբոլորը:
Կյանքը մեզ տալիս է հնարավորություն զգալու  արևի  ջերմությունը, թռչունների ծլվլոցը լուսաբացին ու գիշերվա աստղաշատ երկնքի խորհրդավոր գեղեցկությունը: Մենք պետք է ժպիտ ու սեր տանք մեզ մտերիմ ու հարազատ մարդկանց, սիրենք մեզ շրջապատող աշխարհը: Երբ առավոտյան արթնանում եմ, մայրիկս ժպիտով ու հաբույրով ինձ ուրախ օր է մաղթում, ինձ մոտ հաճելի զգացողություն է առաջանում: Դպրոցում ընկերներս և ուսուցիչներս  ջերմ ժպիտներ են նվիրում միմյանց ու օրս ուրախ ու դրական է սկսում:
Իսկ ուշ երեկոյան ես շատ եմ սիրում նայել դեպի վեր՝ աստղերին. կարող եմ անվերջ նայել: Ամեն աստղ մի մեծ գաղտնիքը է՝ փայլուն  աչուկներով ու լայն ժպիտով: Նաև գիտեմ, որ ես երկնքում ունեմ իմ աստղիկը, իմ պահապան հրեշտակը, ով ամեն իմ հաջողությունների համար նայում ու ժպտում է, ես էլ միշտ բարությամբ ու հոգատարությամբ եմ վերաբերվում հատկապես փոքրիկներին, որ իմ հրեշտակը հպարտանա ինձնով ու ժպտա ինձ:
Եվ ուրեմն, ժպտանք, որ աշխարհը ժպտա մեզ:
Երբ ես ուրախ եմ,  աշխարհը ինձ լավություն է անում, օգնում է և լավ ցանկություններս է կատարում, իսկ երբ ես տխուր եմ և ոչ մեկի հետ չեմ խոսում, աշխարհը ինձ վատություն է անում և չի օգնում, բայց դա էլ աննպատակ չի,  աշխարհը փորձում է ինձ հասկացնել, որ փետք է բոլորի հետ խոսել, ոչ ոքից չնեղանալ և ամբողջ կյանքում ուրախ լինել:
Ժպիտը մարդուն միշտ գեղեցկացնում է, մարդուն միշտ օգնում է: Միշտ մարդկանց հոգում լինում են տխրություններ և մարդիկ դրանք հաղթահարելու համար պետք է ժպտան: Մի անգամ,  մի աղջիկ ինձ վատություն արեց, և ես նույն ձևով պատասխանեցի նրան, բայց հետո նա զգաց իր սխալը, եկավ  և ինձնից  ներողություն խնդրեց և ժպտաց, ես էլ նրան ժպտացի:

«Կուզեի լինել․․․»


20180907_111734Սարոյանական օրերին Արևմտյան դպրոցի սովորողների հետ  կարդացինք Վիլյամ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշերից մի փոքր դրվագ, այնուհետ կարդացինք Ռոբինդրանաթ Թագորի «Կուզեի լինել» փոքրիկ հուշապատումը իր իսկ  դպրոցական տարիների մասին։ Սարոյան-Թագոր զուգահեռներում ունեցանք ահա այս անկեղծ խոհ-պատումների շարքը։
Կուզեի լինել տիեզերք, որովհետև դեռ մանուկ հասակից հետաքրքրված եմ  տիեզերքի գատնիքներով։ Եթե ես լինեի տիեզերք, ապա մարդիկ կհպարտանային և կհետաքրքրվեին ինձնով։ Գիտնականները կուսումասիրեին ինձ,  կբացահայտեին իմ գաղտնիքները։ Չնայած,  ինձ թվում է, որ հնարավոր չէ բացահայտել տիեզերքի բոլոր գաղտնիքները, որը և ցանկություն է առաջացնում լինել տիեզերք։
Կուզեի լինել ծրագրավորող: Ճիշտ է, ծրագրավորողի աշխատանքը շատ ավելի դժվար է,  քան դպրոցականինը, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ աշխատանքը արված լինի սիրով,  ոչ թե հեշտությամբ: Կուզեի առավոտյան ինին դպրոց գնալու փոխարեն գնայի իմ սիրելի աշխատանքին: Կուզեի միշտ ունենալ ցանկություն հանգստանալու, բայց ժամանակս չբավարարեր: Կուզեի առավոտից մինչև երեկո ծանրաբեռնված լինել  հոգնեցուցիչ գործերով: Կուզեի ստանալ հոնորար իմ արած գործի համար:
Ես շատ եմ սիրում անգլերենը, բոլորն են ասում, որ լավ եմ տիրապետում այդ լեզվին, ու երևի այդ պատճառով եմ միշտ մտածել  թարգմանչուհի դառնալու մասին: Այնպես որ, կուզեի այնպիսի թարգմանչուհի լինել, որ շատ կարևոր մարդիկ միայն ինձ ընտրեին այդ գործի համար:
Քանի որ շատ-շատ եմ սիրում  լուսանկարչություն, կուզեի նաև լուսանկարչուհի լինել: Մեր դպրոցում հաճախում եմ կինո-ֆոտոգործի խմբակի և ընկեր Սուսանն ինձ հաճախ է գովում լավ կադրեր բռնացնելու համար: Համ էլ ես իսկապես  հաճույք եմ ստանում ֆոտոներ անելուց:
Ես շատ եմ սիրում ջութակ ու նաև ջութակի պարապմունքների եմ գնում: Կուզեի ջութակահար դառնալ,  ցանկությունս իրականություն դառնար, բայց կարծում եմ, որ անհնար է միանգամից այսքան շատ մասնագիտություններ ունենալ: Դե ոչինչ, ես էլ ջութակ միայն ինձ ու ընկերներիս համար կնվագեմ: Դա էլ վատ չէ:

Առաջին օրը դպրոցում․․․


20180903_122949«Կարդում ենք Վիլյամ  Սարոյան» նախագծի շրջանակում Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ կարդացինք, վերլուծեցինք ու քննարկեցինք  Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում»պատմվածքը։ Պատմվածքը շատ դուր եկավ սովորողներին, այնքա՜ն, որ իրե՛նք էլ որոշեցին վերհիշել, թե ի՞նչ զգացողություններ են ունեցել, երբ առաջին անգամ հաճախել են դպրոց։
Ողջո՜ւյն, ես Անիտան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանում։ Արդեն երեք տարի է, ինչ սեբաստացի եմ:
Հրաշալի հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ դպրոց հաճախեցի: Ապրում էինք Աբովյան քաղաքում ու հաճախեցի  տեղի երկրորդ հիմնական   դպրոցը: Առաջին օրը ծաղիկները ձեռքիս մտա դասասենյակ և ծանոթացա ուսուցչուհուս ու իմ տարիքի շատ անծանոթ երեխաների հետ, ովքեր հետագայում դարձան իմ դասընկերները:
Շատ հուզված էի նոր միջավայրում, բայց ինձ հպարտ էի զգում, որ արդեն մեծ եմ, դպրոց եմ գնալու: Սովորում էի հաճույքով ու միշտ գովեստի խոսքեր էի լսում ուսուցիչներիս կողմից:
Երկրորդ դասարան էի, երբ գարնանը տեղափոխվեցինք Երևան՝ մշտական բնակության: Ծնողներս  արդեն ընտրել էին ապագա դպրոցս: Մայրիկիս հետ առաջին անգամ,  երբ մտա Արևմտյան դպրոց, զարմացած նայեցի շուրջս, որովհետև  իմ նախկին դպրոցից շատ տարբեր մի աշխարհում  էի․ աշակերտները ուրախ էին ու աղմկոտ, դասարանները լուսավոր էին ու թափանցիկ դռներով: Տաթև Բլեյանը՝ իմ շատ սիրելի նախկին տնօրենը, ջերմ ու բարի ժպիտով դիմավորեց մեզ ու ծանոթացրեց ինձ առաջին ուսուցչուհուս՝ ընկեր Աշխենի հետ:  Նա էլ  ծանության խաղ կազմակերպեց, որպեսզի մտերմանամ նոր դասընկերներիս հետ։ Սկզբում նույնիսկ ամաչում էի անունս ասել, բայց կարճ ժամանակ անց մտերմացա նոր ընկերներիս հետ:
Եվ հիմա արդեն հինգերորդ դասարան եմ՝ մեր դպրոցի ավագ դասարանը:  Հուսով եմ, որ դեռ շատ հետաքրքիր ու ուրախ, նոր գիտելիքներով լի ուսումնական տարիներ եմ ունենալու:
Սիրով ՝ Անիտա

Վ․ Սարոյանը հիշում է…


1777Սարոյանական օրերին հինգերորդցիները կարդացին Վ․ Սարոյանի դպրոցական տարիների մասին հուշը և ներկայացնում են իրենց զգացողությունները։

 Սա Վիլյամ Սարոյանի պատանեկության տարիներին եղած ամենահումորային  պատմություններից մեկն էր, որը խոսում էր նրա ճարպկության մասին, թե ինչպես էր նա սխտոր ուտում և գնում դպրոց, իսկ ուսուցիչը նրան դասարանից վռնդում էր դուրս՝ հոտի պատճառով։
Չնայած Սարոյանը այն մտքին էր, որ ինքը ավելի լավ էր սովորում,  քան մյուսները։
Մարիամ Արշակյան
Վ․ Սարոյանի հիշողությունները կարդալուց ինձ  դուր  եկավ պատումի իր ոճը, ես ծիծաղեցի,  երբ կարդացի <<կպոռա>> բառը։ Ինձ  դուր եկավ Վ․ Սարոյանի հումորը, խելամտությունը և ճարպկությունը։ Ես նույնպես կուզեի նրա նման արագաշարժ լինել։

«Ուսումնական ամառ 2018»

42098048_275453633297103_8275229826982346752_n

Ամառային հանգստի, ընթերցած գրքերի, զվարճալի ճամփորդությունների  մասին են  պատմում Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ և  5-րդ դասարանների սովորողները:

Ամառային ընթերցանություն 

Այս  ամառային  արձակուրդների  ընաթացքում  ես  կարդացել եմ մի քանի գիրք:Ես  առաջինը  կարդացի «Երկարագուլպա  Պիպին», որը գրել է շվեդ  մանկագիր  Աստրիդ  Լինդգրենը :Գիտեմ ,որ նա այս գիրքը գրել  է իր աղջկա համար :Երբ աղջիկը հիվանդ է  լինում,խնդրում է ,որպեսզի նրա մայրիկը իր համար հեքիաթ  պատմի Պիպիի մասին,որը  թարգմանաբար նշանակում է չարաճճի երեխա:Այս գիրքը կարդալով ես հասկացա ,որ պետք է լինել խելացի,ակտիվ, բայց ոչ  շա՜տ  չարաճճի:Իմ  ընթերցած երկրորդ գիրքը  «Չհորինված  պատմություններ հագուստի մասին » գիրքն է:Այդ գիրքը  հագուստի  և նրա տարատեսակների  մասին է :Երրորդ գիրքը,որ կարդացել եմ  «Օզի կախարդ» գիքն էր : Այդ  գրքի  հեղինակը  Լայման Ֆրենք Բաումն  է: Այդ գիրքը մի  աղջկա  և իր մորաքրոջ՝ Էմիի մասին է  :Այդ գրքի մեջ ինձ ամենաշատը դուր եկավ ,որ այդ աղջիկը ընկնում է ճանապարհ  և ծանոթանում տարբեր տեսակի մադկանց և երևույթների հետ:
Ես ամառային առաձակուրդի ընթացքում  ընթերցել եմ մի գիրք: Այդ գիրքը թզուկների մասին էր: Նրանք ունեին մի գլխարկ, որը հենց դնում էիր՝  անհետանում էիր: Գլխարկն ուներ հրաշագործ ուժ։ Մի օր գլխարկներից մեկը ընկնում է  ցեխի մեջ և  բոլոր  թզուկները  անհետանում են: Թզուկները շատ են տխրում, որովհետև ընդամենը մնացել էր նրանցից հինգը, բոլորը անհետացել էին: Շուտով միայնությունից նրանք ծերանում են  և վերանում:

Տարեվերջյան ստուգումներ․․․

Տարեվերջյան ստուգումների, զգացածի ու ապրածի մասին պատմում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։
Տարեվերջյան ստուգումը ինձ միայն  հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:
Անիտա Գրիգորյան, 5-րդ դասարան
Տարեվերջյան ստուգումներն անցան շատ հետաքրքիր և այնքա՜ն արագ, որ ոչինչ չհասկացա: Ինձ դուր եկավ ականջակալներով թելադրությունը, ես իմ կյանքում չէի տեսել այդպիսի բան: Իմ նախկին դպրոցում  մեզ թելադրում էին, որը շատ ձանձրացնող էր, իսկ այստեղ ամեն ինչ շատ արագ ու հետաքրքիր էր ստացվում, ես քննասենյակում  լարվածություն չէի զգում: Երանի ինձ հանդիպող բոլոր քննություներն այսպես հեշտ ու աննկատ ացնեն:
Ես մինչև երկրորդ դասասարանը  սովորել եմ Աբովյանի հիմնական դպրոցում, որտեղ գրում էին տետր ու գրիչով, ուսուցչուհին դաս բացատրելիս գրատախտակին գրում էր կավիճով : Այստեղ քննությունը  ականջակալներով էր, ինձ համար դա շատ տարօրինակ էր: Չնայած մի փոքր լարված էի,  որովհետև այդքան էլ մեդիահմուտ չէի, բայց կարողացա այդ ամենը շատ արագ հաղթահարել: Բարեբախտանբար շատ լավ անցավ ամեն բան, ես լավ հանձնեցի և՛ մայրենին,  և՛  մաթեմատիկան: Տարեվերջյան ստուգումը ինձ միայն  հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:

Ես շատ հաջող եմ հանձնել իմ տարեվերջյան ստուգումները։ Գրեթե ողջ դասարանը լավ է ավարտել։ Ինձ շատ դուր եղավ մայրենիի  ստուգումը, բայց ես կցանկանայի, որ հայոց լեզվի տարեվերջյան ստուգումների տեքստը լիներ մի քիչ կարճ,  և դրա փոխարեն լինեին ավելի շատ հարցեր։ Կուզենայի նաև, որ մաթեմատիկայի ստուգումների խնդիրները ավելի դժվար լինեին, որովհետև ինձ համար դրանք հեշտ էին։
Անցյալ տարի  մենք ունեցանք տարեվերջյան ստուգումներ մայրենիից և մաթեմատիկայից։ Ես շատ էի մտածում գնահատականերիս մասին, բայց իմ քույրիկ Մանանը ասաց, որ կարևորը գնահատականը չէ, այլ այն գիտելիքը, որն ուղեղումս է։ Ես կարծում էի, որ կստանամ տասը կամ ինը, և ես ստացա ինը։ ինձ դուր եկավ մայրենին, որովհետև մենք գրում էինք  շատ հեշտ թելադրություն, մաթեմատիկան ինձ դուր չեկավ, որովհետև բոլորը խոսում էին, և ես չէի կարողանում կենտրոնանալ։
Հրայր Սեմիրճյան

Ես շատ էի վախենում, որ կարող է չկարողանամ հանձնել ստուգումները, բայց  մեկ է  վստահ էի իմ ուժերի վրա,  մտածում էի նաև, որ հարկ եղած դեպքում ինձ կօգնեն նաև ընկերներս։
Ինձ շատ դուր եկավ թելադրության տեքստը , առաջադրանքները։
Պետք չէ երբեք տխրել․ ամեն բան անցողիկ է
Ես քննության ժամանակ շատ  շփոթված էի  ու անհանգիստ։ Ես իմ իրերը արագ-արագ պատրաստեցի մինչև քնության սկսվելը, որպեսզի վերջին պահին խուճապի մեջ չընկնեմ։։ Քննության ընթացքում ընդամենը երկու վրիպակ եմ ունեցել։ Կուզեի, որ ստուգումները անցկացվեին տանը,   որ ոչ մեկ չխանգարի և հարմար լինի։
Էրիկ Աղախանյան
Իմ դպրոցական քննությունը  անցավ շատ լավ ու հետաքրքիր: Իմ դուրը շատ եկավ ականջակալներով թելադրությունը. փաստորեն ես սխալվում էի, որ մտածում էի, թե  քննությունը չեմ ստանա: Ինձ համար շատ անհասկանալի էր այն հոգեվիճակը, որն ունեի  քննության ժամանակ:  Ես շատ ուրախ եմ,  որովետև ես հանձնեցի  իմ քննությունը շատ լավ:
Ես մի քիչ հուսահատված էի տարեվերջյան ստուգումներից առաջ: Քննությունից առաջ գնացի դպրոց, այնտեղ մի քանի հոգի  շատ ուրախ սպասում էին քննության սկսվելուն. շատ զարմացա: Չնայած շատ լարված էի, բայց ստուգումը անցավ շատ արագ ու հեշտ:
Դավիթ Բաբաջանյան
Ես իմ երկու ստուգումներն էլ լավ եմ հանձնել: Ես գիտեի, որ մայրենին լավ եմ գրելու, բայց մաթեմատիկայի համար մի փոքր անհանգստանում  էի: Չնայած մաթեմատիկան էլ   լավ հանձնեցի, հետաքրքիր առաջադրանքներ էին: Առաջարկներ չունեմ քննության հետ կապված: Ես շատ ուրախ եմ, որ իմ քննությունները լավ եմ հանձնել:
Վիկտորիա Ստեփանյան
Իմ կարծիքով, մինչև տարեվերջ  ես պատրաստ էի ստուգումներին, բայց իմ մեջ մեծ վախ կար: Առաջին ստուգումը մայրենի լեզվից էր, ես ուշադիր և զգույշ էի գրում թելադրությունը: Սկզբում գրեցի դանդաղ տարբերակով, որ հասկանամ կետադրական նշանները, հետո արագ տարբերակով ստուգեցի իմ աշխատանքը: Ես ստացա ինը միավոր, և զարմացա, որ կարողացա հաղթահարել իմ մեջ եղած վախը: Երկրորդ ստուգումը մաթեմատիկա առարկայից էր, որից կրկին ստացա ինը։
Հայկ Առաքելյան
Տարեվերջյան ստուգումներից  առաջ ես անհանգիստ էի՝  մտածում էի, որ շատ դժվար առաջադրանքներ կլինեն, բայց ամեն բան շատ մատչելի էր։Ստուգումը կազմակերպվեց  մեր դպրոցում, չնայած  ես մտածում էի, որ կանցկացվի  Մայր դպրոցում։ Տարեվերջյան ստուգումներին ներկա էր մեր ողջ  դասարանը։
Տարեվերջյան ստուգումները ինձ համար տոն թվացին, քանի որ ավարտելուց հետո  մենք նաև լողացինք բակի լողավազանում։
Դավիթ Սարգսյան

«Ուսումնական աշուն»+ընթերցանություն, ճամփորդություններ․․․

45553258_716667435377036_3467980736248676352_n
«Ուսումնական աշուն 2018» նախագծի շրջանակում իրենց աշնանային  գունագեղ  բակի, զվարճալի ճամփորդությունների, ընթերցած հետաքրքրաշարժ գրքերի մասին են պատմում Արևմուտքի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները։